Խաղաղության կորպուսի կամավորները հունվարի 26-ին անցկացրեցին
դասընթաց Նինոծմինդայի դպրոցների աշակերտների համար:
«Նեթվորքինգ աղջիկների եւ տղաների համար» ծրագրի շրջանակներում Խաղաղության կորպուսի կամավորները վերապատրաստման դասընթացներ են անցկացրել, թե ինչպես պետք է պլանավորել իրենց ապագան ճիշտ: Մասնակիցները բաժանվեցին չորս խմբի , յուրաքանչյուր խմբին աջակցում էր փորձառու մեկը եւ մասնակիցներին օգնում իրենց խորհուրդներով ու փորձառություններով: Դասընթացի ընթացքում մասնակիցներին սովորեցրին, թե ինչպես պետք է կազմել ճիշտ ռեզյումե, ինչպես ճիշտ պլանավորել իրենց ապագան, ինչպես քննարկվեց սեռային հավասարության թեմային վերաբերող հարցեր:
Թրենինգի մարզիչ Զակ Ֆիբոսի խոսքերով, վերապատրաստման նպատակը ուսանողներին բացատրելն է, թե ինչպես պետք է ճիշտ պլանավորել եւ զարգացնել իրենց շահերն ու նպատակները:
Նման դասընթացներ անցկացվում են Վրաստանի այն գյուղերում եւ քաղաքներում, որտեղ կան Խաղաղության կորպուսի կամավորներ: Նման դասընթաց արդեն անցկացվել է Սամեգրելոյում, Ծերսովանիում, Թբիլիսիում եւ պատրաստվում են անցկացվել Մառնեուլիում:
Մանրամասները Խաղաղության կորպուսի կամավոր Զաք Ֆիբոսից հետ մեր զրույցում՝