Հունվարի 28-ին նշվում է գործազրկության պաշտպանության եւ աջակցության համաշխարհային օրը: Այս տոնը ստեղծվել է, որպեսզի ուշադրություն դարձվեն տարբեր երկրներում գործազրկության խնդիրներին: Վրաստանում գործազրկության ցուցանիշները բարձր էեն:
Ազգային ժողովրդավարական ինստիտուտի
(NDI) հետազոտության համաձայն, հարցվածների 51 տոկոսի համար աշխատանք չունենալը ամենակարեւոր խնդիրն է եւ իրենց եւ իրենց ընտանիքների համար:
Նինոծմինդա քաղաքում աշխատատեղերի բացակայության հետ կապված բնակչության շրջանում անցկացրել ենք հարցում:
Հարցման արդյունքում գրեթե բոլորը նշեցին, որ գործազրկության խնդիրը շատ ցավալի է: Ըստ հարցման՝ միայն 20 տոկսն ունի աշխատանք , մնացածը ստիպված են գնալ արտագնա աշխատանքի կամ զբաղվել իրենց տնային տնտեսությամբ: Կարծիք կա նաեւ, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո աշխատատեղերը փակվել են եւ այդ ուղղությամբ իրավիճակը չի փոխվել ավելի քան 25 տարի:
Մանրամասները մեր տեսանյութում: