Վերջին 10 օրվա ընթացքում արվել է կարմրուկի 38 000 հավելյալ պատվաստում,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն:
Ամիրան Գամղրելիձեի մեկնաբանմամբ, եթե պահպանվի վերջին դինամիկան, Վրաստանը կկարողանա հաղթահարել կարմրուկը:
Ինչ վերաբերում է պատվաստանյութի պաշարին, կենտրոնի տնօրենը ասում է, որ երկրում պաշար կա, պահանջարկի միտումն աճում է, որը նկատի ունենալով աշխատանք է ընթանում պաշարի ավելացման շուրջ:1tv.ge