2019թ-ից Վրաստանի դպրոցներում ավարտական քննությունները չեղյալ հայտարարվեց: Գարնանը քննություններ չեն հանձնի եւ 11-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտները :
Թե՛ ինչպես են Նինոծմինդայի բնակիչները մտածում կրթության ոլորտում նոր փոփոխությունների մասին , մեր լրագրողը անցկացրել է հարցում:
Հարցվողների հիմնական մասը դրական է գնահատել այդ փոփոխությունները եւ նշել, որ առցանց քննությունների հին համակարգը իր թերություններն ունեին, քանի որ եղել են դեպքեր, որ 11 տարի վատ առաջադիմությամբ աշակերտները քննությունները հանձնել են պատահաբար սեղմելով պատասխանի ճիշտ տարբերակը: Եղել են դեպքեր երբ լավ առաջադիմությամբ աշակերտները քննությունները չեն կարողացել հանձնել:Հնչեց նաեւ այնպիսի կարծիք, որ քննությունները աշակերտներին սթրեսային վիճակի են հասցրել :
Հարցվողների կողմից հնչեց նաեւ կարծիք, որ քննությունների վերացումը բացասական ազդեցություն կունենա, եւ աշակերտները կթուլացնեն ձգտումը ուսման հանդեպ: Բացի այդ, բնակիչները նշեցին, որ քննությունները չեն ազդում նրանց վրա, ովքեր սեր ունեն ուսման հանդեպ նրանք կշարունակեն սովորել:
Այժմ լսենք մեր հարցման մանրամասները: