Մարնեուլիից 55-ամյա մի տղամարդ մահացել է H1N1 վիրուսի բարդացումից, կամ ինչպես ընդունված է ասել՝ Խոզի գրիպից:
Տղամարդն Ավերսի կլինիկա էր տեղափոխվել հունվարի 16-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում: Լաբորատոր հետազոտությունը հաստատել էր վիրուսի առկայությունը: Նրան միացվել էր արհեստական շնչառության ապարատ, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել հիվանդի կյանքը:
Ըստ վերջին տվյալների՝ Վրաստանում 100 հազար բնակչից 210-ի մոտ առկա է այս հիվանդությունը:
Մահացությունների թիվը 21-ն է: Չնայած վարակվածների թիվը պակասում է, բայց վիրուսը շարունակում է վտանգավոր մնալ: Ռիսկային խմբում են հղիները, երեխաները, խրոնիկ հիվանդություններ, թույլ դիմադրողականություն ունեցողները:
Բժիշկները շարունակում են հորդորել՝ առաջին իսկ նախանշանների դեպքում դիմել բուժօգնության:
Պատվաստանյութը՝ Տամիֆլյուն բժշկի նշանակմամբ՝ հիվանդին տրվում է անվճար: