Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի դպրոցում ջեռուցում է իրականացվում:
Օրոջալար գյուղի բնակիչները, ինչպես նաեւ Ռուսաստաբնակ Օրոջալարցիները գումար են հավաքել դպրոցի ջեռուցման համակարգի խնդիրը լուծելու համար: Ջեռուցման համակարգ կանացկացվի `եւ դպրոցում եւ մարզադահլիճում:Կտարվի հետեւյալ աշխատանքները՝կաթսայատան վերանորոգում եւ նոր սարքավորումների ձեռքբերում: Բնական գազը կմտցվի դպրոց Մարտուն Մկոյանի աջակցությամբ:
«Աշխատանքի մոտ 85 տոկոսը արդեն արված է, եւ մեկ շաբաթվա ընթացքում դպրոցը կջեռուցվի», – նշեց Օրոջալարի բնակիչ Սերգեյը: Գումարի գրեթե կեսը, 33,000 հազար լարին ֆինանսավորել են Ռուսաստանում ապրող Տոնոյան եղբայրներին: Ըստ Գրիշա Տոնոյանի, սա դեռ սկիզբն է, ապագայի համար շատ ծրագրեր կան:
ՆՈՐ ռադիոն 2018 թ-ի նոյեմբերին հրապարակել էր մի նյութ, որտեղ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի բնակիչները պահանջում էին լուծել գյուղի դպրոցում ծագած խնդիրները, մասնավորապես ջեռուցման հարցը: Նրանք ուզում էին ունենալ ջեռուցման համակարգ , քանի որ հավաքարարները չէին ուզում աշխատել եւ վառել վառարանները, ցածր աշխատավարձի պատճառով :