Երեք կով ունենալու դեպքում սեփականատերը գումար չի վճարի

Երեք կով ունենալու դեպքում սեփականատերը գումար չի վճարի

Տարածված լրատվությունն այն մասին, որ երկու-երեք կով ունենալու դեպքում սեփականատերը պետք է վճարի գումար չի համապատասխանում իրականությանը:

Մթերքի ազգային գործակալության լրատվությամբ, 2020 թվականից անհրաժեշտ է գրանցվել որպես բիզնեսօպերատոր այն ֆիզիկական անձանց համար, ովքեր արտադրում և շուկա են դուրս բերում արտադրանք:

Գործակալության լրատվությամբ, բիզնեսօպերատոր գրանցվելը անվճար է: Նշված կարգավորումը իրականացվել է Եվրամիության հետ ազատ առևտրային գոտու մասին համաձայնագրի շրջանակներում:

Կարգավորումների նպատակը սպառողների առողջության պաշտպանությունն է, սպառողական շուկա անվնաս մթերքի ապահովման ճանապարհով:

Ֆերմերներին այս նորույթի վերաբերյալ մանրամասն լրատվություն կփոխանցեն մթերքի ազգային գործակալության մասնագետները: