Համապատասխան փոփոխություն է մտցվում «Վրաստանում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում, որի նախաձեռնումը ծրագրվում է բյուրոյի նիստում:
Վրաստանում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը պարտավոր են ապահովագրել իրենց սեփականության ներքո գտնվող ավտոտրանսպորտային միջոցը:
Օրինագծում նշված է, որ պարտադիր ապահովագրության գնումը հնարավոր է ապահովագրողի, ապահովագրության գործակալի կամ ապահովագրության բրոկերի օգնությամբ էլեկտրա-տեխնիկական վճարման միջոցով:
Փոփոխությունների համաձայն, քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրությամբ ապահովագրողը պարտավորվում է փոխհատուցել վնասը, որը պետք է վճարեր ավտոտրանսպորտի սեփականատերը, ավտոտրանսպորտի տեղաշարժման և նրա մասնակցությամբ հասցված վնասը:
Թե ինչ կարծիք ունեն ապահովագրության անցկացման մասին Նինոծմինդայի բնակիչները, այդ առիթով մեր լրագրողն անցկացրել է հարցում:
Հարցման արդյունքում բնակիչների մեծամասնությունը դրական արձագանք տվեց այս նախաձեռնությանը, եղան նաեւ մարդիկ, ովքեր նշեցին, որ ավտոտրանսպորտային ապահովագրությունը չի արդարացնի: Կարծիք եղավ նաեւ, որ տրանսպորտային ապահովագրությունը կարող է իրականացվել միայն մեծ քաղաքներում:
Լրացուցիչ մանրամասները լսեք մեր աուդիո ձայնագրությունում: