Փետրվարի 11-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում բացվեց անձեռոցիկի արտադրամաս, գյուղական համայնքների զարգացման «Թրփանջյան» հիմնադրամի աջակցությամբ: Բացման արարողությունը նշվեց մեծ շուքով:
Բացման արարողությանը ներկա էին մունիցիպալիտետի ղեկավարությունը, ծրագրի ներկայացուցիչները եւ Հեշտիա գյուղի բնակիչները: Արտադրամասը բացվեց անհատ ձեռնարկատեր «ԿՆՆ»-ի կողմից եւ անվանակոչվեց «Ընտանեկան»: Արտադրական աշխատանքը կատարվում է ամբողջ ընտանիքի եւ երկու աշխատակիցների կողմից: Արտադրամասում կա երկու հաստոց, մեկը նախատեսված է անձեռոցիկի, իսկ երկրորդը զուգարանի թղթի արտադրության համար: Զուգարանի թղթի հաստոցը դեռեւս չի աշխատում: Առայժմ արտադրում են միայն մեկ տեսակի անձեռոցիկ: Արտադրանքը փաթեթավորվում եւ վաճառվում է Նինոծմինդայի եւ Ախալքալաքի խանութներում:
Նինոծմինդայի մունիցիպալիտեում թղթե անձեռոցիկների առաջին արտադրությունն է: «Բիզնեսի ստեղծման գաղափարը պատկանում է իմ ամուսնուն եւ նրա եղբորը : Նրանք կարծում էին, որ այս բիզնեսը ապագա ունի եւ խնդրեցի մասնակցել այս ծրագրին: Ես մասնակցել եմ եւ շահել եմ բիզնես ծրագիր», – նշեց Նաիրա Հովհաննիսյանը:
«Թրփանջյան» բիզնես-ծրագիրը 2009 թ-ից սկսած գործում է Նինոծմինդայի շրջանում: Ծրագիրը թույլ է տալիս ստեղծել ձեր սեփական բիզնեսը Նինոծմինդայի եւ Ախալքալաքի համայնքների բնակիչներին եւ տրամադրում է ցածր տոկոսադրույքով վարկ:
«Երկրորդ մեքենան կաշխատի առաջիկա ամսվա սկզբին կամ վերջում: Քանի որ բիզնեսը վերջերս ենք սկսել , մենք արտադրում ենք միայն մեկ տեսակի անձեռոցիկ: Հետագայում ցանկանում ենք ընդլայնել բիզնեսը եւ արտադրել մի քանի տեսակի անձեռոցիկներ », – մեզ հետ զրույցում նշեց՝ արտադրության տնօրեն Նաիրան: