
Վերջերս Facebook, Instagram եւ Odnoklassniki սոցիալական ցանցերում կեղծ պրոֆիլները դարձել են քննարկման թեմա, որոնք իրական պրոֆիլների անունից անհատական թեմաներով գրում են տարբեր մարդկանց:
Նինոծմինդայի բնակիչները ասում են, որ պետք է զգույշ լինել, այլապես կարող ես սպառնալիքների, շանտաժի կամ անձնական տեղեկատվության օգտագործման զոհ դառնալ, նմանատիպ դեպքերում հարկավոր է դիմել իրավապահ մարմիններին :
Այս առումով մենք անցկացրեցինք հարցում մեր բնակչության շրջանում եւ լսեցինք նրանց կարծիքները: «Վերջերս ինձ առաջարկվել էր ընկերություն , նշված պրոֆիլում լուսանկար չկար եւ միայն ինտիմ բնույթի տարբեր տեսանյութեր եւ լուսանկարներ էին: Անմիջապես ջնջեցի եւ արգելափակեցի : Լինում են դեպքեր, երբ նրանք օգտագործում են ծանոթների լուսանկարներ», -նշեց Նինոծմինդայի բնակիչը: