
2016 թվականից մինչ օրս Վրաստանում ավելի քան 600 հազար քաղաքացի օրինականացրել է ապօրինի զբաղեցրած կամ չգրանցած հողատարածքը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։
Նրա խոսքով, զբաղեցրած հողի գրանցման ընթացակարգերի հետ կապված բոլոր դժվարությունները լուծված են: Կառավարության ղեկավարը նշել է, որ ծրագրի շրջանակներում արդեն օրինական գրանցում է ստացել ավելի քան 300 հազար հեկտար հողատարածք։
«Հողերի գրանցման ընթացակարգը նախկինի համեմատ մեր թիմը բավականին դյուրացրել է», – ասել է Բախտաձեն:aliq.ge