«Վիճակագրության դեպարտամենտը» հրապարակում է 2018 թվականի արտասահմանյան այցելուների վիճակագրությունը: Տվյալներից պարզվում է, որ ամենից շատ զբոսաշրջիկները գումար են ծախսել սննդի և խմիջքի վրա:
2018 թվականին կատարված այցերի ծախսերը հավասարվել են 7,9 միլիարդ լարիի, որը 37,4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Այցի միջին ծախսը նախորդ տարվա հետ համեմատ աճել է 21,8 տոկոսով և կազմել 1082 լարի:
Սննդի և խմիչքի վրա զբոսաշրջիկները ընդհանուր առմամբ ծախսել են 2 միլիարդ լարիից ավելի, որը մեկ այցի վրա միջինը կազմել է 307,6 լարի:
երկրորդ տեղում տեղավորման ծախսերն են, որի քանակը կազմել է 1,8 միլիարդ լարի, մեկ այցի միջին ծախսը 248,5 լարի:
Զվարճանքի վրա անցած տարի ծախսերը կազմել են 1,4 միլիարդ լարի, որը մեկ այցի վրա կազմել է 194,8 լարի:
Վիճակագրության դեպարտամենտի տվյալներով, արտասահմանյան այցելուները գնումների վրա միջինը ծախսում են 150,7 լարի, 77,4 լարի տրանսպորտի համար, 71,7 լարի առաջին օգտագործման իրերի Իսկ 5,8 լարի թանկարժեք իրերի վրա:1tv.ge