
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը, հրշեջ անվտանգության տեսանկյունից սահմանված օրենքով, Վրաստանի մասշտաբով սկսում է ստուգել շենքերը և շինությունները:
Մասնագետները ստուգում են անցկացնում երեք փուլով: Նախնական փուլում, շենքերի ստուգման ժամանակ տրվելու են հանձնարարականներ և բոլոր սեփականատերերին տրվելու են ժամանակ՝ դրանք կատարելու համար:
Հրշեջ անվտանգության կանոնների և պայմանների մասին տեխնիկական կանոնակարգի պահանջի խախտումը կամ չկատարումը ենթադրում է 500-ից 10 000 լարի տուգանք:
Ինչպես հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության մամլո խոսնակ Միշա Փեիքրիշվիլին, նախնական փուլում ոչ ոք չի տուգանվի և մասնագետները կտան միայն հանձնարարականներ:
Նրա մեկնաբանմամբ, նոր կանոնակարգով ստուգման ենթակա են հյուրանոցները, փոքր չափի և ընտանեկան տիպի հյուրանոցները և փոքր չափի շենքերը և շինությունները:1tv.ge