
Վոկալիստ Աննա Ղարսլյանը «Հայկ եւ Վիրջինիյա Միսաքյան» հիմնադրամի կողմից ստացել է կրթաթոշակ երժշտական դասընթացները շարունակելու համար:
Նշենք, որ Աննան արդեն երեք տարի սովորում է «Ատգեն Արմենյան» հիմնադրամի նախագահ, երաժշտագետ Վան Արմենյանի ֆինանսական աջակցությամբ: Աննան սովորել է Երեւանի կոնսերվատորիայի ուսուցիչների մոտ:
Այժմ, «Հայկ եւ Վիրջինիյա Միսաքյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, Աննա Ղարսլյանը կշարունակի ուսանել Երեւանի լավագույն ուսուցիչների մոտ, որոնք կօգնեն հաջողության հասնել ապագայում:
Հիմնադրամի նպատակն է Հայաստանի մարզերում և Ջավախքում հայտնաբերել տաղանդավոր երեխաների և օգնել նրանց ստանալ որակյալ երաժշտական կրթություն:
Երեխաները պետք է ոչ միայն տաղանդ ունենան, այլեւ աշխատասեր լինեն:
Աննան դաշնամուր նվագում է հինգ տարեկանից, երազում է օպերային երգչուհի դառնալ:
Ավելին մեզ պատմեց Աննա Ղարլյանը: