Նինոծմինդայի մունիցիպալիտետը “Օգնություն գյուղին” ծրագրի շրջանակներում գյուղերի զարգացման համար ստանալու է 444 000 լարի գումար:
Հիշեցնենք, որ երկու տարվա ընդմիջումից հետո Վրաստանի կառավարության կողմից վերականգնվել է
“Օգնություն գյուղին” ծրագիրը: Ինչպես նախկինում, այժմ էլ գումարի բաշխումը կատարվելու է ըստ բնակչության թվաքանակի:
Գյուղերի համար հրատապ խնդիրներին տեղեկանալու նպատակով համապատասխան հանդիպումներ են անցկացվել Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի բնակիչների հետ: Նինոծմինդայի քաղաքապետարանի Վարչական ծառայության ղեկավար Սամսոն Փնջոյանի խոսքով, բնակիչներն արդեն բարձրաձայնել են իրենց գյուղին հուզող խնդիրների մասին, որոնք հիմնականում վերաբերում են բնակիչների կենցաղը մի փոքր բարելավելուն ուղղված աշխատանքների իրականացմանը:
Թե որ գյուղում ինչ աշխատանք է իրականացվելու կարող եք տեսնել ստորև պատկերված աղյուսակում և աուդիո նյութում.