
Փետրվարի 16-ից Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոնում սկսվեց «Թրփանջյան» գյուղական համայնքի զարգացման բիզնես-ծրագրերի մշակման նոր դասընթացը:
Այս անգամ դասընթացին մասնակցում են Նինոծմինդայի եւ Ախալքալաքի մունիցիպալիտետից 15 հոգի, ովքեր կանցնեն մարքետինգային եւ բիզնես պլանավորման դասընթացներ, ինչպես նաեւ բյուջետավորման դասընթացներ:
Ըստ մարքեթինգի եւ բիզնեսի պլանավորման դասընթացավար Կարեն Պետրոսյանի, մասնակիցների գիտելիքների մակարդակը ամեն տարի ավելանում է:
«Թրփանջյան» բիզնես-ծրագիրը 2009 թ-ից սկսած գործում է Նինոծմինդայի մունիցիպալիտետում: Ծրագիրը թույլ է տալիս ստեղծել սեփական բիզնես Նինոծմինդայի եւ Ախալքալաքի համայնքներում եւ տրամադրում է ցածր տոկոսադրույքով վարկ: Բիզնեսային ծրագրեր իրականացնող մասնակիցները կստանան վկայագրեր:
Ավելի մանրամասն Հմայակ Գրիգորյանի հետ զրույցում: