Մանկապարտեզների գույքը նշված ժամկետում չտրամադրելու համար «ნივე ჯგუფი» ընկերությունը տուգանվել է 12792 լարիով:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքային բնակավայրերի պետական գնումների ծառայությունը մրցույթ էր անցկացրել մանկապարտեզի գույքի ձեռքբերման համար 90 500 լարիի չափով:
Հայտարարված մրցույթ-տենդերը շահել էր Թբիլիսիից «ნივე ჯგუფი» ընկերությունը՝ 78.400 լարիի դիմաց:
Ըստ շահած մրցույթ-տենդերի Թբիլիսիից «ნივე ჯგუფი» ընկերությունը պարտավոր էր մինչեւ 2018 թ-ի նոյեմբերի 28-ը մանկապարտեզների գույքագրումն իրականացնել:
Վերոնշյալ ընկերությունը չի կարողացել նշված ժամանակահատվածում գույքագրումն իրականացնել եւ, համաձայն պայմանագրի , կտուգանվի 186 լարի յուաքանչյուր օրվա համար: Ընկերությունն արդեն 82 օր ուշացրել է , եւ տուգանքի ընդհանուր չափը կազմում է 12 792 լարի:
Քաղաքապետարանից մեզ ասացին, որ այս ընկերությունը զգուշացված էր եւ գիտեր տուգանքների մասին: Ըկերությունը դեռեւս չի տրամադրել 4 էլեկտրոնային սալիկներ , իսկ գույքի մնացած մասը արդեն տեղում է:
Նշենք, որ նախագծով նախատեսվում է ձեռք բերել հետեւյալ գույքային պարագաները՝ծալովի մանկական սեղաններ
150 հատ, 500 փայտե աթոռներ, ուսուցչի սեղան – 6 հատ, գրասենյակային աթոռներ 50 հատ, ուսուցչի սեղան
11 հատ, համակարգչային սեղան – 1 հատ, գրասենյակի բազկաթոռ – 1 հատ, հագուստի կախիչ – 15 հատ, զգեստապահարան – 25 հատ, խոհանոցի սեղան – 4 հատ, զգեստապահարան -2 հատ, խոհանոցային 1 կոմպլեկտ, խոհանոցային պահարան – 1 հատ, աթոռներ 10 հատ, փաստաթղթերի պահարան -1 հատ, խոհանոցային աթոռներ - 40 հատ, հացի պահարան - 1 հատ, զգեստապահարան ննջասենյակի համար - 1 հատ, չորս խցիկով սառնարան - 2 հատ, սառնարան երկու խցիկով - 1 հատ, էլեկտրոնային սալիկներ - 4 հատ, ուսուցչի սեղան - 20 հատ, ուսուցչի սեղան - 9 հատ, օդափոխիչ - 2 կոմպլեկտ, խոհանոցի սեղան
դարակներով – 1 կոմպլեկտ: