Այսպես կոչված «փողոցում հաշիվ մաքրելը» կպատժվի մինչեւ 2 տարի ազատազրկմամբ: Այս մասին ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունում:
Փոփոխությունների համաձայն, նախապես գիտակցելով վեճի անօրեն քննարկման-որոշման նպատակով հավաքին մասնակցություն, որին հետևում է հավաքին մասնակցողի կողմից բռնություն, պարտադրություն կամ անձնական կյանքը պատկերող լրատվության բարձրաձայնում, սեփականությունը վնասելու սպառնալիք կամ նախապես գիտակցելով այս մասով նախատեսված հավաքին պասիվ մասնակցություն, որը ստեղծում է հավաքին մասնակցողի կողմից բռնություն, պարտադրություն կամ անձնական կյանքը պատկերող լրատվության բարձրաձայնում, սեփականությունը վնասելու սպառնալիք, պատժվելու է տուգանքով:
Բացի այդ, նախագծի համաձայն, վեճի անօրեն քննարկման-որոշման նպատակով հավաք կազմակերպելը, որին հետևում է հավաքին մասնակցողի կողմից բռնություն, պարտադրություն կամ անձնական կյանքը պատկերող լրատվության բարձրաձայնում, սեփականությունը վնասելու սպառնալիք, պատժվելու է տուգանքով, կամ հասարակական աշխատանքով 180-ից 240 ժամ, կամ տնային կալանքով մինչև երեք տարի ժամկետով, ինչպես նաև ազատազրկմամբ
Գրեթե բոլոր հարցվողները խոսեցին նոր օրենքի ընդունման օգտին եւ կարեւորեցին հասարակության մեջ կարգուկանոնի պահպանումը:
Թե ինչ են մտածում Նինոծմինդայի բնակիչները այս մասին, լրացուցիչ մանրամասներ մեր նյութում: