Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի դպրոցում անցկացվել է ջեռուցման համակարգ:
Օրոջալար գյուղի բնակիչները, Ռուսաստանում ապրող համագյուղացիները գումար են հավաքել եւ լուծել դպրոցի ջեռուցման համակարգի խնդիրը:
Տարվել են հետեւյալ աշխատանքները`ջեռուցում դպրոցում եւ մարզադահլիճում, ջեռուցման համակարգի հիմնանորոգում, կաթսայատան վերանորոգում եւ նոր սարքավորումների ձեռքբերում: Իսկ դպրոցում բնական գազը միացվել է Մարտուն Մկոյանի աջակցությամբ:
Ռուսաստանում բնակվող օրոջալարցի Տոնոյան եղբայրները ֆինանսավորել են գումարի գրեթե կեսը. բարեգործությանը անմասն չեն մնացել Վաղարշակ Սողոյանը , Մուշեղ Կոբելյանը, Արշալույս Մարաբյանը, Վարազդատ Թազայանը, Ալեքսան Կիրակոսյանը, Հակոբ Կիրակոսյանը, Գեւորգ Պապոյանը եւ այլ համագյուղացիներ:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքներին օգնել է նաեւ Աշոտ Նորսոյանը:
Նշենք, որ այս դպրոցում սովորում են 104 աշակերտներ: Դպրոցն այժմ ունի կենտրոնական ջեռուցման համակարգ, վերանորոգված մարզադահլիճ, սակայն դպրոցը վերանորոգման կարիք ունի, հարկավոր է փոխել պատուհանները դռները եւ բացակայում է սանհանգույցը:
Ավելին Սամվել Մարաբյանի հետ մեր զրույցում: