Փետրվարի 28-ին Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Թվային մարքեթինգ Վրաստանի մարզերում բիզնեսի զարգացման համար» ծրագրի մասնակիցների վկայագրերի պարգեւատրումը:
Ծրագիրն իրականացնում է «ZRDA» եւ «Կրեատիվ զարգացման կենտրոնը» :
Ծրագրի նպատակն է օգնել Վրաստանի մարզերում բիզնեսի եւ զբոսաշրջության զարգացմանը: Այն անցկացվում է Վրաստանի 37 մունիցիպալիտետներում: Նախ, նրանք կանցկացնեն թվային մարքեթինգի, էլեկտրոնային առեւտրի եւ հանրային ծառայությունների օգտագործման անվճար դասընթացներ: Ծրագրի ավարտին մասնակիցները կարող են օգտագործել եւ շարունակել աշխատանքը:
«Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները ակտիվ մասնակցություն ունեցան այս ծրագրին: Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ քաղաքացիներին օգտվել կայքերից, նպաստել նրանց հյուրանոցային բիզնեսի եւ ստանալ եկամուտ: Առաջին փուլն հաջող անցավ : Նրանց համար, ովքեր հետաքրքրված են, կշարունակվեն թրենինգները », – նշեց «ZRDA» եւ «Կրեատիվ զարգացման կենտրոն»-ի ներկայացուցիչ Տատիա Քիրիան: