Վրաստանում մանկապարտեզներին ձիու միս մատակարարելու մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել

Վրաստանում մանկապարտեզներին ձիու միս մատակարարելու մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել

Կեղծված փաստաթղթերով Սամտրեդիայի մանկապարտեզներին ձիու միս մատակարարելու մեղադրանքով Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են «Էլենիկո» կազմակերպության տնօրեն Նուգզար Մարգոիձեին:

Վերջինս մեղադրվում է հաճախորդներին խաբելու, կեղծ փաստաթղթեր պատրաստելու մեջ:

Նշված կազմակերպությունը Սամտրեդիայի մանկապարտեզների հետ ստորագրված պայմանագրի հիման վրա պետք է խոշոր եղջերավոր անասունների միս մատակարարեր, փոխարենը, ըստ հետաքննության, մատակարարվել է ձիու միս:

Հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 219, 210 և 362-րդ հոդվածների հատկանիշներով:aliq.ge