Փետրվարի 28-ին Ախալքալաքում, Վրաստանի Հանրային պաշտպանի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ԶԼՄ-ների Ախալքալաքի եւ Նինոծմինդայի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը վարում էր Եվրոպայի Խորհրդի կողմից «Վրաստանում խտրականության, ատելության եւ հանցագործության դեմ» նախագիծը:
Հանդիպմանը ներկա էին Ախալքալաքի եւ Նինոծմինդայի դատախազության դատախազ Գեորգի Օրջոնիկիձեն, Ներքին գործերի նախարարության եւ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Նրանք խոսեցին խտրականության, ատելության եւ այդ հիմքով կատարված հանցագործությունների մասին:
«Դատախազությունը բազմաթիվ հանդիպումներ կամ դասընթացներ անցկացրեց` կանխելու նման հանցագործությունները եւ միասին շարունակելու ուսուցումը դպրոցներում », – ասաց դատախազ Գեորգի Օրջոնիկիձեն
Ծրագրի նպատակն է ազգային փոքրամասնություններին եւ հասարակությանը տեղեկացնել խտրականության դեմ պայքարի մեթոդների եւ իրենց իրավունքների մասին: Ծրագրի իրականացման գործում պետական կառույցները կարեւոր դեր են խաղում. Հանրային պաշտպանի գրասենյակը, ներքին գործերի նախարարությունը, դատախազությունը եւ համատեղ աշխատանք է կատարվում խտրականության առումով: Ծրագիրը սկսվել է 2018 թվականին եւ պետք է ավարտվի 2021թ-ի դեկտեմբերին:
«Քանի որ նման հանդիպումները հաճախ չեն անցկացվում, ես կարծում եմ, որ այս հանդիպումը կարեւոր էր եւ դրական արդյունք կտա», – ասաց ԵԽ Նախագծի ավագ ծրագրի ղեկավար Նինա Գոբրոնիձեն:
Մանրամասնորեն Եվրախորհրդի ավագ ծրագրերի ղեկավար Նինա Գոբրոնիձեի հետ մեր զրույցում: