
Մարտի 1-ին Նինոծմինդա քաղաքում բացվեց նոր «TRIUMPH» հյուրանոցը: Բացման արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու հասարակայնության ներկայացուցիչները եւ քահանա Տեր-Արմաշ Պողոսյանը եւ քահանան օրհնեց նորաբաց հյուրանոցը:
Մասնակիցները շնորհավորեցին սեփականատիրոջը եւ հաջողություն մաղթեցին նոր բիզնեսին:
Հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում եւ ունի երկու երկտեղանոց եւ մեկ երեք տեղանոց համարներ:
Հյուրանոցի սեփականատեր Արարատ Եղոյանի խոսքերով, սենյակներում ստեղծված են բոլոր պայմանները: Իսկ հյուրանոցը պատրաստ է ընդունել իր առաջին հյուրերին: