
Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն հանդիպել է Հարավային Կորեայի պատվիրակությանը:
Առողջապահության նախարարության մամլո ծառայության տեղեկությամբ, հանդիպմանը Հարավային Կորեայի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել օգնություն ցուցաբերել Վրաստանի տրանսպլանտոլոգիայի բնագավառի զարգացման գործում: Ինչպես նաև ներկայացրել են նախաձեռմություններ՝ անհրաժեշտ միջոցառումների աջակցության առնչությամբ:
Առողջապահության նախարարությունում հայտարարում են, որ Վրաստանի եւ Հարավային Կորեայի համագործակցությունը անցնում է նոր փուլի: Մասնավորապես, հարավկորեացի բժիշկներն ակտիվ կներգրավվեն ինչպես ուսումնական եւ վերաբուժական պատրաստման գործընթացին, այնպես էլ անմիջական վիրահատումներին: Այցի շրջանակներում փոխպատվաստողների հասարակության նախաձեռնությամբ կնքվելու է համագործակցության երկու հուշագիր եւ պետության համաֆինանսավորմամբ անցկացվելու է լյարդի փոխպատվաստման երկու վիրահատություն:1tv.ge