Վարպետ Գարեգին Ուստյանը, իր հմտության շնորհիվ, կարողանում է սովորականը վերածել զարմանալիի: Նա յուրահատուկ ձեւավորմամբ է մատուցում իր յուրաքանչյուր աշխատանք. վարպետը կռում է դարպասներ, դռներ, ճաղավանդակներ, եւ այլք: Եվ ամենակարեւորը, յուրաքանչյուր արված գործի մեջ նա դնում է իր հոգին:
Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր արված գործ ոչ միայն արտադրանքը է այլեւ իրական արվեստի գլուխգոծոց : Հատկապես գրավիչ են դեկորատիվ տարրերը դարպասների եւ դռների վրա: Գործերում զգացվում են ոչ միայն հմտություն, այլեւ աշխատանքի ստեղծագործական մոտեցումը:
Գարեգին Ուստյանը ծնվել է 1963 թվականին Բաթումի քաղաքում, արմատներով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրրաշեն գյուղից է: Նա ունի երեք որդի: Մասնագիտությունով ինժեներ տեխնոլոգ է:
1995 թվականից զբաղվում է գեղարվեստական դարբնագործությամբ եւ մետաղների մշակմամբ: Մետաղի հետ աշխատելը ֆիզիկապես եւ մտավորապես դժվար է, եւ պահանջում է ահռելի ջանքեր: Սակայն, ըստ վարպետի, աշխատանքը դժվար չէ, եթե դուք սիրում եք աշխատանքը, կարող եք օրերով աշխատել առանց հանգստի:
Կնոջ մահից հետո վարպետը որոշեց Բաթումիից վերադառնալ հայրենի Ջիգրաշեն գյուղ: Նա պատրաստվում է վերականգնել իր պապի տունը եւ շարունակում ապրել գյուղական կյանքով: