Մարտի 9-ին քաղաքապետարանի կանանց սենյակում տեղի ունեցավ մարտի 8-ին նվիրված միջոցառում: Միջոցառումը կազմակերպվել էր ծնունդով Օրոջալար գյուղից, բարերար Աշոտ Նորսոնյանի ֆինանսական աջակցությամբ:
Շնորհավորանքի արժանացան նախադպրոցական կրթարանների դաստիարակները: Նվերներ ստացան մունիցիպլիտետի մանկապարտեզների ղեկավարներ, լրագրողներ, գենդերային բաժնի աշխատակիցներ եւ քաղաքապետարանի զբոսաշրջություն եւ սեռային հավասարության բաժնի աշխատակիցներ, մշակույթի վարչության պետ Լաուրա Ղազարյան-Վարժապետյանը եւ քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը:
Ծնունդով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղից , Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում բնակվող Աշոտ Նորսոյանը առաջին անգամ չէ որ բարեգործական աշխատանքներ է իրականացնում : Նա վերանորոգել է հայրենի գյուղի մանկապարտեզը, դպրոցի մարզադհլիճը, բազմիցս նվերներ է հանձնել «Նարեկ» մանկապարտեզին եւ Օրոջալար գյուղի սոցիալապես անապահով ընտանիքներին:
Այսքանով Աշոտ Նորսոյանի կատարած բարեգործություննրը չեն ավարտվւմ, նա պատրաստվում է շարունակել բարեգործական աշխատանքները ոչ միայն գյուղում, այլեւ ամբողջ Նինոծմինդայի մունիցիպալիտետում: