Անկախության կերտումը գյուղերում հետին պլան մղեց մշակույթն ու հոգեւոր դաստիարակության հարցերը։
Գյուղական ակումբները մեծամասամբ կորցրին իրենց առաջնահերթ համայնքային առօրյան բազմաբովանդակ ու հետաքրքիր դարձնելու գործառույթը, որը վկայում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ուչմանա գյուղի մշակութային կենտրոնի անկենդան գոյությունը:
Ուչմանա գյուղի մշակույթի կենտրոնը գտնվում է մունիցիպալիտետի հաշվեկշռի վրա։
Իհարկե հետխորհրդային դժվար ժամանակներ էին նման հաստատություններին հարկ եղած ուշադրություն ու ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու առումով, սակայն այդ «դժվարությունները» Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ուչմանա գյուղի մշակութային կենտրոնի համար առ այսօր մնում են չհաղթահարված։
Ուչմանա գյուղն մշակույթի տուն ունեցել է 1962 թվականներից:
1960 թվականին կառուցվում է երկհարկանի ընդարձակ մի կառույց: Քարաշեն կառույցն ունեցել է գրադարան եւ 120 տեղանոց ակումբ/կինոդահլիճ: Մշակույթի տանը գործում էր նաև գրադարան:
Այդ տարիներին ակումբը դարձել էր մտավոր ու ինտելեկտուալ շփման մի վայր, ուր աշխատանքից ազատ ժամերին հավաքվում էին ամենատարբեր տարիքի ու զբաղմունքի մարդիկ` մի քիչ «հոգեւոր սնունդ» ստանալու ու միմյանց հետ շփվելու համար։ Քիչ չէին հանդիպումները մշակույթի, գիտության անվանի գործիչների հետ: Սակայն, ինչպես ամեն լավ ժամանակ, սա նույնպես իր ավարտն ունեցավ։
Խորհրդային ժամանակաշրջանի գյուղական ակումբի ակտիվ կենսագործունեությունն ու թողած կենսագրությունը համեմատության մեջ չեն կարող դրվել մշակութային կենտրոնի նեկայիս անկենդան վիճակի հետ:
Տասնամյակներով այս մշակույթի օջախում անմխիթար և կիսափլուզված վիճակի պատճառով ոչ մի լուրջ միջոցառում չի անցկացվել։ Կինոցուցադրումները դադարեցվել են 90-ականներից։ Կինոդահլիճը հանդիսատեսին և գրադարանը ընթերցողին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ չեն արվում:
Ինչպես տեղեկացարեց մեզ քաղաքապետարանի Հեշտիայի վարչական միավորի ներկայացուցիչը ընթացիկ տարում Ուչմանա գյուղի մշակույթի տունը ոչ մի աշխատանք չի տարվելու։ Ուչմանա գյուղի մշակույթի տունը կվերանորոգվի մյուս տարում։
Կառուցման օրից մինչ այժմ ոչ մի հիմնավոր վերանորոգում չտեսած շենքն «օգնություն» է ակնկալում։ Անհրաժեշտ է վերակառուցել դահլիճի հատակը, ամբողջ շինության առաստաղը, պատուհանները և այլն:
Գյուղի բնակիչները ցավով են խոսում մշակույթի տան անմխիթար վիճակի մասին։