Վրաստանում շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով ապրիլի 1-ից արգելվում է ցանկացած հաստության պոլիէթիլենային փաթեթի արտադրությունը, ներկրումն ու սպառումը:
Ռեալիզացիա իրականացվելու է միայն պոլիէթիլենային այլընտրանքային բազմամյա օգտագործման տոպրակներից մինչև նորագույն տեխնոլոգիաներով ստացված բիո տոպրակներ, տոպրակների վրա անպայման պետք է լինի համապատասխան գրություն:
Ըստ Վրաստանի օրենսդրության:
Խանութի սեփականատերերը պարտավոր են նախազգուշացումից հետո 10 օրվա ընթացքում խանութների ցանցերից վերացնեն արգելված տոպրակները: Օրենքի պահանջը չկատարելու դեպքում 500 լարիով կտուգանվի արտադրող
ձեռնարկությունը, իսկ ապրանքը կառգրավվի: Օրենքը երկրորդ անգամ խախտելու դեպքում վերջինս կտուգանվի 1000 լարիով:
Այնուամենայնիվ ամենակարևորը մեր հասարակության գիտակցությունն է և դեպի մաքուր ապագա շարժվելու կամքը: