Ջրասույզները գտել են կնոջ դի

Ջրասույզները գտել են  կնոջ դի

75-ամյա Ելենա Հակոբյանի դիակը գետում հայտնաբերել են անհետացման 8-րդ օրը: Կնոջ հարազատները ութ օր շարունակ փնտրում էին:

Մարտի 30-ին, հայտնաբերվել է Ելենա Հակոբյանի դիակը: «Հարազատները ասել էին, որ հնարավոր է որ մարմինը գետում լինի: Մենզ միացան ջրասույզներ Թբիլիսիից եւ կեսօրին գետում հայտնաբերվեց կնոջ մարմինը », – ասացին Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից:

Հակոբյանը տանից դուրս է եկել մարտի 22-ին, ժամը 05:00-ին եւ այլեւվս չեր վերադարձել: Նրա հարազատների խոսքերով, նա առողջական խնդիրներ չուներ: Ներքին Գործերի Նախարարությունը հետաքննություն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, որը ենթադրում է ինքնասպանության հասցնել: