2018 թ.-ին նախորդ տարվա համեմատ նվազել է հղիության (աբորտի) գրանցված արհեստական ընդհատումների թիվը: Այս մասին նշված է Վրաստանի հանրային պաշտպանի 2018 թվականի հաշվետվության մեջ: Նշված է, որ 2018 թ. Վրաստանում կատարվել է 23 295 աբորտ:
«Մենք պետք է դրական գնահատենք հղիության արհեստական ընդհատումների արձանագրված քանակի նվազեցման դինամիկան: Մասնավորապես, նախնական տվյալներով՝ 2018 թվականին Վրաստանում իրականացվել է 23 295 աբորտ, իսկ 2017 թվականին` 24 308: Չնայած այս դինամիկային, անվտանգ աբորտները դեռևս խնդիր են: Մոնիտորինգի արդյունքում պարզվեց, որ որոշ դեպքերում մասնագետները փորձում են կանանց մտափոխել, ովքեր դիմում են արհեստական ընդհատումների համար, որոշ դեպքերում, նույնիսկ էթիկապես անթույլատրելի ճանապարհներով, դիտավորյալ սխալ տեղեկատվություն են տալիս նրա առողջական վիճակի մասին»,- ասվում է զեկույցում: