
Ձնաբքի, քամու և ձնհալի պատճառով, Հեշտիա գյուղական համայնքի Ուչմանա գյուղի ուղղությամբ ճանապարհը անանցանելի է դարձել փոքր մարդատար և դժվար անցանելի է ամենագնաց տեսակի մեքենաների համար:
Ինչպես տեղեկացրին Նինոցմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանից, գյուղ տանող ճանապարհների ձյան մաքրման համար հատկացված ֆինասների սպառման պատճառով հայտարարվել է մրցույթ 20000 լարի գումարի չափով։ Մրցույթը (տենդերը) տեղի կունենա 2019 թվականի ապրիլի 10-ին։