Ինչքանով են տեղեկացված Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակիչները եվրոպական ինտեգրման մասին – MDF

Ինչքանով են տեղեկացված Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակիչները եվրոպական ինտեգրման մասին – MDF

Եվրոատլանտյան ինտեգրացիայի հարցերով Վրաստանի 4 քաղաքում էթնիկ փոքրամասնություներով բնակեցված Ախալքալաքում, Նինոծմինդայում, Գարդաբանիում և Մառնեուլիում անցկացվել է հարցում, թե տվյալ քաղաքներում բնակիչները ինչքանով են ինֆորմացված եվրոինտեգրման մասին։

Հարցման արդյունքներ վերջնական տվյալները ներկայցրել են Ախալցիխե քաղաքում ապրիլի 3-ին, հետազոտության հեղինակներն են Թամար Կինծուռաշվիլին, Սոֆո Գելավա և Անա Չիտալաձեն

Նրանց կարծիքով, ազգային փոքրամասնությունների համար տեղեկատվության հիմնական աղբյուրն ռուսական լրատվամիջոցներն են, ավելի հստակ փոքրամասնությունները ավելի հաճախ դիտում են չորս վրացական և տասը ռուսական հեռուստաալիքներ:

Արդյունքում, էթնիկ փոքրամասնությունները հաճախ ընկալում են Կրեմլի դիրքորոշումները և փոքրամասնություները համար թիրախային հակաարևմտյան ապատեղեկատվությունը ընկալվում է որպես ճշմարտություն:

“Մենք տեսանք անմիջական կապ Ռուսական հեռուստաալիքների ուղերձների և հանրության կախվածությունը տվյալ հեռուստալիքներից։ Դրա համար էլ շատ կարևոր է տվյալ շրջաների համար համապատասխան ծրագիր ունենալ, որպեսզի հարևան երկրի տեղեկատվական լրատվամիջոցները չունենան ապատեղեկատվական ազդեցություն փոքրամասնությունների բնակեցված շրջաներում։ Կարևոր է, որ Վրաստանի հանրային հեռուստալիքը կենտրոնանա հետազոտության այս արդյունքի վրա։” – Ասում է MDF- ի գործադիր տնօրեն Թամար Կինծուռաշվիլին:

Հետազոտությունը վերաբերում է Ռուսաստանյան ԶԼՄ-ների կողմից տարածած սուտ տեղեկություններին և պատմություններին, որոնք էթնիկ փոքրամասնությունների կողմից ընկալվում են որպես ճշմարտություն:

Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակչությունը նույնպես հավատում են ռուսական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությանը, որ Վրաստանին ինտեգրումը Եվրոմիություն պարտավորեցնում է ընդունել Սիրիայից փախստականներին: Նշված կեղծ ինֆորմացիան Ախալքալաքի ֆոկուս խմբի անդամների 56.2% -ը ճիշմարիտ է համարել, նույն տեղեկությունը ճշմարիտ է համրել Նինոծմինդայի ֆոկուս խմբի 93․7%-ը։ Հետազոտության ընթացքում ֆոկուս խմբերի կողմից ռուսական ուրիշ “ֆեյկ լուրեր” -ը նույնպես ընկալվել են ճշմարիտ։

Հեռուստաալիքներից բացի, Սամցխե-Ջավախեթիում ազգային փոքրամասնությունները տեղեկատվության աղբյուր են համարում «Ռադիո NOR», «Հարավային Դարպաս» և «JNews.ge»։ Միևնույն ժամանակ ֆոկուս խմբի անդամները նշում են, որ ինֆորմացիան բնակչությունը Facebook-ի միջոցով 25.6%-ը և «odnoklasnik»-ի միջոցով 65.5%-ն է ստանում: «ԶԼՄ-ների զարգացման հիմնադրամ» լրիվ հետազոտությունը կարելի է տեսնել այստեղ: