Նինոծմինդայի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների կայացման գործընթացում շատ պասիվ է։
Հատկապես գյուղերում մարդկանց հետ աշխատելը, մարդկանց իրենց իրավունքները ներկայացնելը և բացատրելը շատ կարևոր է, քանի որ իրենք ինֆորամցիայից զրկված են և իրենց իրավունքները պաշտապնել չգիտեն։
Քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների կայացման գործընթացներում ըստ Վրաստանի Տեղական Ինքնակառվարման Մասին օրենսգրքի հոդված 85-ի, որտեղ նշված է – Տեղական ինքնակառավարման իրականացման մեջ քաղաքացիների մասնակցության երաշխիքները և ձևերը ։
Մունիցիպալիտետի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, ըստ օրենսգրքի ներկայացված են հետեվյալ ձևերը;
1․ Բնակավյրի ընդհանուր հավաք/ժողով 2․ Պետիցիա – (գրավոր ձևով տեղական ինքնակառավարման մարմիներին ուղղված անհատական կամ կոլեկտիվ խնդրանք։ Նաև պետիցիան կարող է արտահայտվել թե’ գրավոր, թե’ բանավոր ձևով, ուղարկվել նաև էլեկտրոնային եղանակով:) 3․ Քաղաքացիական խորհրդատվական խորհուրդ 4․ Մասնակցություն Մունիցիպալիտետի ավագանու և Մունիցիպալիտետի ավագանու հանձնաժողովների նիստերին։ 5․ Մասնակցել, լսել զեկույցներ և հաշվետվություն Մունիցիպալիտետի քաղաքապետի և Ավագանու անդամների կատարած աշխատանքի մասին։
Տեղական ինքնակառավարման իրականացման մեջ քաղաքացիների մասնակցության այս ձևեր մասին ավելի մանրամասն կանրադառնանք առանձին – առանձին։ Ինչ վերաբերվում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչներին թե արդյոք նրանք տեղյակ էին մասնակցության այս ձևերի մասին մենք չստացանք ոչ մի պատասխան։ Բնակիչները տեղյակ չլինելով որ կարողեն իրենց խնդիրները լուծելու համար օգտվեն օրենսդրության վերընշված ձևերից, նրանց մնում է միայն մեկ մասնակցելու և դիմելու եղանակ կամ միանգամից դիմել քախաքապետարան կամ դիմել տեղի տեղեկատվական ծառայություներին, որպիսզի բարձրաձայնեն բնակիչների խնդիրները։
Բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը սահմանվում է որպես համայնքում իրականացվող գործընթաց, որի միջոցով բնակիչները, առանց խտրականության, տեղեկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և կարող են ուղղակի կամ անուղղակի ներգործություն ունենալ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների վրա: