Ո՞վ կարող է օգվտել ծրագրի կողմից առաջարկվող արտոնություններից?
Սույն ծրագրից կարող է օգտվել այն անձը, ով գրանցված է «Սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազայում» և ընտանիքին շնորհված գնահատման միավորը չի գերազանցում 100 000 բալը։
Թոշակի անցած բնակիչները (կանայք՝ 60 տարեկանից, տղամարդիկ՝ 65 տարեկանից), սահմանափակ հնարավորություններ ունեցող անձի կարգավիճակում գտնվող երեխաները, ինչպես նաև սուր կամ զգալիորեն արտահայտված հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձինք:
Ինչպե՞ս պետք է հաճախորդը վերցնի դեղորայք նշված ծրագրի շրջանակներում?
Դեղամիջոցն ստանալու համար, անձը պետք է դիմի ՍՍԻՊ սոցիալական ծառայությունների գործակալության ցանկացած տարածքային միավորի: Երկրի սահմաններում՝ ինչպես մարզային, այնպես էլ շրջանային մակարդակով և գրանցվի։
Շահառուն, կամ նրա կողմից վստահված անձը գրանցման համար, իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և առողջական վիճակի մասին տեղեկանք։ Վստահված անձը հավելյալ պետք է ունենա ինքնությունը հաստատող վկայական։
Ձև 100 – պետք է պարունակի քրոնիկական հիվանդությունը հաստատող ախտորոշում (ICD-10), բուժման համար անհրաժեշտ դեղորայքի տեսակի և օրական դոզայի տեղեկանքով (օրական դոզայի նշումը պարտադիր է, հակառակ դեպքում գործակալությունը չի կարողանա գրանցել շահառուին)։
Գրանցումից հետո, դեղորայք ստանալու համար անձը դիմում է դեղատուն, որտեղ անձը հաստատող փաստաթղթի և բժշկի (ընտանիքի բժիշկ, գյուղի բժիշկ, բժիշկ-մասնագետ) կողմից գրված բաղադրատոմսի հիման վրա կստանա իրեն հասանելիք դեղորայքը։
Անձը, յուրաքանչյուր անգամ դեղատնից դեղորայք վերցնելու ժամանակ մուծում է ծառայության արժեքը, ինչը կազմում է գրանցած դեղորայքի արժեքի 10%-ը, սակայն ոչ պակաս, քան 0,05 (5 թեթրի) լարի և ոչ ավել քան 1 լարի (հավելվածի արժեքը կլորանում է թեթրիի ճշգրտությամբ), անձը չի կարող հսկիչ դրամարկղից ստանալ նշված գումարի մուծումը հաստատող ՀԴՄ կտրոն։
Անձը մեկ անգամով կարող է վերցնել միայն 3 ամսվա համար բավարար քանակով դեղորայք։
Այն դեպքում, եթե անձը վերցնի 3 ամսվա համար բավարար դեղորայքից ավելի քիչ, վերցրած դեղորայքի գումարի համապատասխան ժամկետը լրանալուց հետո, նա կարող է կրկին դիմել դեղատուն և ստանալլ հաջորդ 3 ամսվա գումարը։
Ախտորոշման և դեղորայքի կամ դոզայի փոփոխման դեպքում, օգտվողը գործակալություն պետք է ներկայացնի նորացված 100 ձևը, ըստ որի կիրականացվի տվյալ անձի գրանցման նորացում։
Դեղատնից դեղորայքերի ձեռքբերման պահին, եթե փոխվի անձի/ընտանիքին հատկացված գնահատման միավորը և գերազանցի 100 000 միավորը, չնայած էլեկտրոնային ծրագրում գրանցմանը, նա չի կարողանա ստանալ իրեն պատկանող դեղորայքը։
Անձը կարող է «Քրոնիկական հիվանդություններով ապահովման ծրագրի» շրջանակներում ձեռք բերված դեղորայքին ամբողջապես ծանոթանալ դեղատան տեղեկատվական տախտակին տեղադրված ձևաչափով։
Եթե նշված տեղեկատվությունը տվյալ վայրում չկա, այդ դեպքում անձը կարող է խնդրել դեղագործին կամ զանգել Վրաստանի Աշխատանքի, Առողջապահության և Սոցիալական պաշտպանության նախարարության թեժ գիծ՝ 1505։