“Թրանսփարենսի Ինթերնեշնլ – Վրաստան”- ի հետազոտության արդյունքում պարզվել է, որ հարցված քաղաքացիների շուրջ մեկ քառորդը կարծում է, որ 2017 թվականին ընտրված քաղաքապետերը և ավագանիների ներկայացուցիչները չեն արտահայտում քաղաքացիների շահերը: ՀԿ-ի կողմից պատվիրված 2087 հարցվողների հարցումը, անցկացրել է «Կովկասյան հետազոտական ռեսուրսների կենտրոններ»: Հարցումն անցկացվել է 2019 թ. Փետրվարի 20-ից մինչեւ մարտի 5-ը ընկած հատվածում:
Հարցվածների միայն 33% կարծում է, որ քաղաքապետի գործնեությունը համահունջ է քաղաքացիների շահերի հետ և հակառակ կարծիքին են հարցվողների 25%-ը:
Սակրեբուլոի ներկայացուցիչների դեպքում հարցվողների կարծիքը հավասարապես բաժանվեց 27 տոկոսը դրական է գնահատում և նույնքանը բացասական ներկայացուցչական մարմինների աշխատանքի նկատմամբ:
Կոմունալ ծառայություններ մատուցելու հարցում հարցվողների մեծ դժգոհություն են հայտնել չլուծված խնդիրների փողոցների, այգիների, հրապարակների և ընդհանրապես, կանաչապատման և անօթեւան կենդանիների խնդիրների լուծման ու բարելավման համար: Բացի այդ, նվազել է հասարակական տրանսպորտի գործունեության դրական գնահատման մակարդակը: 2018 թ. հարցվածների 41% -ը գոհ էր քաղաքային տրանսպորտից, իսկ 2019 թ. նույն հարցին գոհ լինելու համար, պատասխանել է միայն 37% -ը:
Նախորդ տարվա տվյալների հէտ համեմատած, ավելացել է քաղաքացիները գոհունակությունը ջրամատակարարման եւ կենցաղային թափոնների ծառայությունների նկատմամբ: Հարցման հավելյալ արդյունքները այստեղ