Սոցիալական ծառայությունների գործակալությունը գործազուրկ անձանց համար, մասնագիտական ուսուցման վերապատրաստման եւ որակավորման բարձրացման նոր փուլը մեկնարկել ապրիլի 2-ից: Ծրագրի դիմորդների գրանցումը կշարունակվի մինչև ապրիլի 12-ը: Ուսուցման գործընթացը կսկսվի ապրիլի 15-ին: Անվճար ծրագրից օգտվելու իրավունքը ունեն Վրաստանի քաղաքացիները, ովքեր լրացել է 16 տարին և աշխատունակ է:
Մասնագիտական կրթություն ստանալու ցանկություն ունեցողները կստանան վաուչեր, որոնց առավելագույն արժեքը 1000 լարի, իսկ հաշմանդամներինը 1500 լարի է: Նախապատրաստման և վերապատրաստման դասընթացները կտևի 2-ից 4 ամիս:
Կարճաժամկետ դասընթացները կանցկացվեն ողջ Վրաստանում, 31 պետական և մասնավոր, հավատարմագրված մասնագիտական կրթության հաստատությունում: Ծրագրին գրանցման համար անրհաժեշտ է որպիսի ցանկացող անձը աշխատանքային շուկայի կառավարման տեղեկատվական համակարգի գրանցված լինի www.worknet.gov.ge, սա անհրաժեշտ պայման է նրանց համար, ովքեր ցանկանում են միանալ ծրագրին:
Գրանցման համար պետք է դիմի Սոցիալական ծառայության գործակալության տարածքային ծառայությունը սահմանված ժամկետում բնակության վայրի համաձայն:
Ինչպէս մենք տէղեկացանք Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սոցիալական ծառայության գործակալությունից Նինոծմինդայի ոչմի քաղաքացի չի դիմել տվյալ ծրագրին մասնակցելու համար, պատճառը Նինոծմիդայում և Ախալքալաքում չկա համապատասխան հավատարմագրված մասնագիտական կրթական հաստատություն:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել տեղական Սոցիալական ծառայության գործակալություն կամ զանգահարել Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունից թեժ գիծ 1505: