Գյուղատնտեսությունը դժվարին կացությունից դուրս բերելու նպատակով հետխորհրդային շրջանում մի շարք որոշումներ ընդունվեցին, բայց դրանք հիմնականում չհասան իրենց նպատակին։
Որոշ ձեռնարկումներ եղան գյուղատնտեսության տեխնիկայի ուղղությամբ։ Չնայած գյուղերում աստիճանաբար ավելանում էր գյուղատնտեսական մեքենաների քանակը, սակայն իրեն զգալ էր տալիս տեխնիկայի պակասը։
Այսօր Գյուղատնտեսության և գյուղական միավորների զարգացումը ԵՄ-Վրաստան համագործակցության օրակարգի առաջնային ոլորտներից է ։
Եվրոպական միությունը (ԵՄ) երկար տարիներ աջակցել է Վրաստանի գյուղատնտեսներին և դարձել է Վրաստանի գյուղատնտեսության ոլորտի ամենամեծ դոնորը: Գյուղատնտեսության մեջ նույնպես մեծ ներդրում և աջակցություն է տրամադրել Գյուղատնտեսության նախրարությունը։ Եղել է բյուջետային աջակցության, տեխնիկական օժանդակության և դրամաշնորհների տեսքով՝ զարգացնելու գյուղական վարչական միավորները, բարելավելու ոլորտի մրցունակությունն ու արդիականացումը և բարձրացնելու Վրաստանի քաղաքացիների կենսապայմանները: Սակայն, թե զարգացման ի՞ նչ փուլում է գյուղատնտեսական ոլորտները Նինոծմինդայի մունիցիպալիտետում մենք տեղեկացանք Նինոծմինդայի գյուղատնտեսության ծառայությունից և քաղաքացիներից։
Մունիցիպալիտետում գյուղատնտեսության զարգացմանը մեծապես կարող է նպաստել գյուղատնտեսական կոոպերատիվների կազմակերպումը: Սակայն որո՞նք են խոչընդոտներն ու խանգարող հանգամանքները, իսկ ի՞նչը կարող է խթանել գործի իրագործմանը: Գյուղատնտեսության զարգացման հեռանկարները, ծրագրերը հնարավոր է իրականացնել միայն կոոպերացիայի ճանապարհով: Գոյություն ունեն տարբեր մոդելներ Իսրայելի, Եվրոպական երկրների մոդելները և այլն։ Որոնք իրենց տեսակով և ձևով տարբերվում են
խորհրդային միության մոդելից, որին ցավոք այդպես էլ չհաջողվեց լուծել պարենային անվտանգության խնդիրը։ Նինոծմինդայի շրջանում կա գրանցված 49 կոպերատիվ տնտեսություն, որոնց մեջ կան հաջողության հասած ու գյուղի զարգացմանը նպաստող կոպերացիոն տնտեսություններ։ Գյուղական զարգացմուը կոոպերացիայի ճանապարհով կարելի է համարել զարգացմանը խթանող գործընթաց։
” Կա նաև ռեալիզացման, շուկայի խնդիր։ Տեղական մթերքը դուրս չբերելով եվրոպական շուկա, գյուղացին չունի շահույթ, իսկ մնացած դեպքերում իհարկե գյուղատնտեսությունը շահութաբեր է”։