Այրվել է բենզինակիր մեքենա, զոհվել է մեկ մարդ

Այրվել է բենզինակիր մեքենա, զոհվել է մեկ մարդ

Գորիի մոտ, ավտոմայրուղու վրա այրվել է բենզինակիր մեքենա:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, տեղում հայտնաբերել են տղամարդու դի: Հրդեհի զոհը հավանաբար ավտոմեքենայի վարորդն է: Մահացածի ինքնությունը դեռևս հայտնի չէ:

Դեպքի վայրում մոբիլիզացված է եղել հինգ հրշեջ-փրկարարական անձնակազմ: Հրդեհը մարվել է: