Նինոծմինդայում նշվեց Ծաղկազարդը

Նինոծմինդայում նշվեց Ծաղկազարդը

Հայ առաքելական սուրբ եկեղեցին այսօր՝ ապրիլի 14-ին տոնախմբեց Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը Ծաղկազարդը։

Մեծ պահքի վերջին կիրակի օրը նշվող տոնը նվիրված է Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակին:

Այդ օրը ազդարարում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը:

Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Արմաշ Պողոսյանը, մատուցեց Սուրբ պատարագ, որի վերջում տեղի ունեցավ երեխաների օրհնության ծեսը եւ մարդկանց բաժանվեցին օրհնված ուռենու ճյուղեր:

Այնուհետեւ պատարագ տեղի ունեցավ Դիլիֆի, Մամզարա, Ջիգրրաշեն, Մ. Արագյալ եւ Սաթխա գյուղերի եկեղեցիներում, որտեղ եւս բաժանվեցին օրհնված ուռենու ճյուղեր: