Տեղական ինքնակառավարման տարեկան ինդեքսի (ՏԻԻ) հաշվարկման նպատակն է հնարավորինս համապարփակ գնահատել Վրաստանի ՏԻ (Տեղական ինքնակառավարման) համակարգի տարեկան գործունեությունը՝ Վրաստանի կենտրոնական կառավարությանը, ՏԻՄ-երին(տեղական ինքնակառավարման մարմիներ), քաղաքացիական հասարակությանը և այլ շահագրգիռ կողմերին տրամադրելով ՏԻ տարեկան գործունեության թվային գնահատական (ինդեքսի կամ համաթվի տեսքով):
Տեղական ինքնակառավարման ինդեքսն հաշվարկվել է փորձագիտական խմբի կողմից հաջորդական քայլերի իրականացման արդյունքում: Վրաստանում
Տեղական ինքնակառավարման տարեկան ինդեքսի հաշվարկը կատարվել է ըստ ՏԻ 3 ուղղությունների, 100գործառույթի, 12 սկզբունքի և 52 ցուցչի:
Տեղական ինքնակառավարման ինդեքսի հաշվարկման 3 ուղղություններն են։
1․ Հանրային տեղեկատվության ակտիվ հրապարակում
2․ Էլեկտրոնային կառավարում
3․ Քաղաքացիների մասնակցությունը և հաշվետվողականությունը
Մեթոդաբանությունում ներկայացված Տեղական ինքնակառավարման ինդեքսի հաշվարկն իրականացվել է 2017 և 2019 թվականների համար՝ նպատակ ունենալով համեմատել և վերլուծել ՏԻ համակարգում այդ տարիներին կատարված փոփոխությունները և դրանց տրված գնահատականները։
Տեղական ինքնակառավարման ինդեքսի հաշվարկման արդյունքում գնահատման թվաբանական ցուցիչները ցույց տվեցին, որ տեղական ինքնակառավարման ինդեքսը Վրաստանի 71 մունիցիպալիտետում 2017-2019 թվականերին ընկած հատվածում գնահատվել է “Ավելի շուտ վատ, քան լավ”։ Մունիցիպալիտետների թվային/տոկոսային ցուցիչները կարողեկ տեսնել այստեղ
Տեղական ինքնակառավարման ինդեքսի ծրագիրը մշակվել է «Բաց և հաշվետու ինքնակառավարման, քաղաքապետարանների թափանցիկության և քաղաքացիների ներգրավածության ազգային գնահատման» չափանիշներում:
Նյութը վերցված է www.lsgindex.org