Էջմիածին քաղաքում ապրիլի 13-ին եւ 14-ին տեղի ունեցավ
«Բարեկամություն 2019» հինգերորդ մանկապատանեկան փառատոնը, որին մասնակցում էին նաև Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցի սաները և Մշակույթի տան “Փարվանա” համույթը։
Նինոծմինդաի մունիցիպալիտետից փառատոնին մասնակցում են ամեն տարի և միշտ վերադառնում են լավ արդյունքներով: Փառատոնին մասնակցում էին տարբեր երկրի մասնակիցներ։ Նինոծմինդայի երաժշտական դպրոցի և Մշակույթի տան սաները, մասնակցում էին վրացական պարային համարներով, ինչպիսին էին “Նառնառի”, “Սադարբազո” և “Աջարուլի” պարային կատարումները։
Փառատոնը կազմակերպել էր «Մինորա» մշակութային կենտրոնը:
Ինչպես նշեց «Փարվանա» անսամբլի պարուսույց Զեփյուռ Ղարսլյանը
այս փառատոնին արդեն հինգերորդ տարին է ինչ մասնակցում ենք:
Մշակույթի կենտրոնի «Փարվանա» անսամբլը փառատոնին մասնակցեց 48 երեխա: Փառատոնին ելույթ ունեցան 9 համարով, յուրաքանչյուր խումբ կատարեց երեք պարաին կատարում:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց երաժշտական դպրոցի տնօրեն Վարդուհի Փութուլյանը, փառատոնը կազմակերպված էր շատ բարձր մակարդակով և երաժշտական դպրոցի, թե մասնակիցները, թե կազմակերպիչները վերադարձան մեդալներով ու պատվոգրերով։