՛՛Թրփանճեան՛՛ հիմնադրամի ծրագրի մասնակիցները ներկայացրին իրենց բիզնես գաղափարները

՛՛Թրփանճեան՛՛ հիմնադրամի ծրագրի մասնակիցները ներկայացրին իրենց բիզնես գաղափարները

Ավարտվեց Ջավախքում Հայաստանի Ամերիկյան համալսարանի և Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման հիմնադրամի “Գործարարություն” ծրագրի 10-րդ խմբի գործարար ծրագրի շնորհանդեսը։

Բիզնես նախագծերը հիմնականում վերաբերում էին հետևյալ նախաձեռնություներին ձկնաբուծություն, թռչնաբուծություն, հյուրանոցային բիզնես, արագ սննդի կետ, գյուղատնտեսական տեխնիկա և այլն։

Շնորհանդեսի ժամանակ մասնակիցները պետք է լավ ներկայացնեին իրենց բիզնես ծրագրերը ընդգծելով իրենց նախագծի առավելությունը մյուսների նկատմամբ։ Թվով 14 մասնակիցներ ներկայացրեցին իրենց բիզնես պլանավորումները, որոնք բիզնես դասընթացների ընթացքում բարձր մասնագետների դասավանդմամբ հղկել ու մշակել էին։

Բիզնեսգաղափարների շնորհանդեսի ներկայացումից հետո, ընտրված բիզնես պլանները կֆինասավորվեն և կբացվեն Ջավախքում։ Ծրագիրը տրամադրում է առավալգույն գումար’ նախնական, կազմում է 3,500,000 դրամ։

՛՛Թրփանճեան՛՛ հիմնադրամը Նինոծմինդայում ծրագրեր իրականացնել սկսել է 2009 թվականից:

Ավելի մանրամասն մեր հարցազրույցում։