Զատիկը Նինոծմինդայում

Զատիկը Նինոծմինդայում

Հայ Առաքելական եկեղեցին նշում է իր հիմնական տոնը `Զատիկ: Ապրիլի 21-ին Սուրբ Սարգիս եկեղեցում հավաքվել էին մեծ թվով մարդիք:

Զատիկը կամ Սուրբ Հարության տոնը բոլոր քրիստոնյաների ամենասիրելի և նվիրական տոնն է։ Հիսուս Քրիստոսի Հարությունը` քրիստոնեական դավանանքի հիմք:

Մոտ երու հազար տարի է Զատիկը մարմնավորում է մեղքերից ազատում, թողություն և վերադարձ առ Աստված։ Քանի որ Զատիկը նշվում է լիալուսնին հաջորդող կիրակի օրը մարտի 21–ից ապրիլի 26–ն ընկած ժամանակահատվածում, ապա այն տոնում են նաև անհավատները` որպես գարնան, բնության զարթոնքի տոն։

Շատ հեշտ է պատկերացնել, թե ինչպես 47 օր տևող պահքից հետո, որի ընթացքում պահքում գտնվող մարդիկ հրաժարվում են կենդանական ծագման ցանկացած սնունդից, անգամ ամենահաստատուն հավատացյալներն անհամբերությամբ սպասում են պահքի ավարտին, ուտիսվա կերակուր փորձելուն։ Սակայն Զատկի սեղանն ունի իր կանոնները, և կան մի խումբ ճաշատեսակներ, որոնք պարտադիր պետք է պատրաստել։

Տոնի առիթով «Սուրբ Սարգիս» եկեղեցում «Սուրբ Սարգիս» եկեղեցու քահանա Տեր Արմաշ Պողոսյանը մատուցեց պատարագ: