Ապրիլի 25-ից եղանակը Վրաստանում կբարելավվի։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից՝ նշելով, որ մինչև ապրիլի 25-ը, սակայն, Վրաստանում հիմնականում տեղումներ կլինեն:
«Ապրիլի 23-ին կանխատեսվում են տեղումներ Վրաստանի ողջ մասշտաբով: Արևմտյան Վրաստանում ջերմաստիճանը կկազմի 9-14, իսկ արևելյան հատվածում՝ 11-16 աստիճան տաքություն:
Ապրիլի 24-ին Արևմտյան Վրաստանում ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով մինչև 16-21 աստիճանի: Ինչ վերաբերում է երկրի արևելյան հատվածին, այստեղ կգրանցվի 14-19 աստիճան տաքություն, երեկոյան ժամերին հնարավոր են տեղումներ անձրևի տեսքով:
Ապրիլի 25-ից 28-ը հիմնականում չոր եղանակ է սպասվում, չնայած որոշ շրջաններում չեն բացառվում տեղումները: