Ծրագիրը որը կրում է “ժողովրդագրական պայմանների բարելավման նպատակային պետական ծրագիր” և “Բարձր լեռնային շրջաններում բնակվող ժողովրդագրական պայմանների խթանման նպատակային պետական ծրագիր” անվանումնները, նպատակը կայանում է նրանում, որ բարելավի Վրաստանում ժողովրդագրական իրավիճակը ծննդաբերության աճին նյութական խթանման ճանապարհով:
Ով՞ կարող է օգտվել ժողովրդագրական պայմանների խթանման նպատակային պետական ծրագրից։
Ըստ Սոցիալական ծառայությունների գործակալությունից վերցված տեղեկատվության; Ծրագրի շահառուն է 2014 թվականի հունիսի 1-ից ծնված երեխան (Վրաստանի քաղաքացի) կամ երկվորյակի դեպքում երեխա-երեխաները։ Կենսաբանական ընտանիքը պետք է ապրի այն շրջանում, որը ներառված է ծրագրում: Շրջաները ընտրվում են Վրաստանի ազգային վիճակագրական գրասենյակի կողմից։ Այսօր համապատասխան կարգավիճակ ունեն հետևյալ շրջաները; Գուրիա, Իմերեթի, Կախեթի, Մցխեթա-Մթիանեթի, Սամեգրելո / Զեմո Սվանեթի, Ռաչա-Լեչխումի-Քվեմո Սվանեթի և Սամցխե-Ջավախեթի:Բ
Սակայն, Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, որտեղ ներկայացված է բնակչության տարեկան աճի մասին տեղեկությունները, շրջաների և մունիցիպալիտետների, քաղաքի և գյուղական բնակավայրերի համաձայն։ Ըստ, վերոնշյալի 2019 թվականի հունվարի 1-ից ծնված երեխան չի կարողանա օգտվել ծրագրից Սամցխե-Ջավախեթիի շրջանը։ Դա նշանակում է, որ տարածաշրջանում տարվա ընթացքում ծնվում է ավելի քան 200 երրորդ և հաջորդ երեխա:
Ինչ վերաբերում է Նինոծմիդայի մունիցիպալիտետին, ըստ մունիցիպալիտետի
Սոցիալական ծառայությունների գործակալությունի Նինոծմինդայի մունիցիպալիտետում տվյալ ծրագիրը, գործում է իր բնական կարգավիճակով։ Քանի որ գոյություն ունի երկու պետական իրագործման ծրագիր առաջինը ժողովրդագրական պայմանների խթանման նպատակային պետական ծրագրիր (ինչի վերաբերյալ արդեն խոսվեց) և երկրորդը Բարձր լեռնային շրջաններում բնակվող ժողովրդագրական պայմանների խթանման նպատակային պետական ծրագիր։ Ինչ վերաբերում է առաջին ծրագրին այն չի վերաբերվում մեր մունիցիպալիտետին, քանի որ մենք ապրում ենք լեռնային գոտում և օգտվում ենք բարձր լեռնային շրջաններում բնակվող ժողովրդագրական պայմանների խթանման նպատակային պետական ծրագրից, այդ իսկ պատճառով մեր բնակիչները նույն ձևով կարողեն շարունակել օգտվել տվյալ ծրագրից։
Հիշեցնենք, ընտանիքում երորդ և հաջորդ երեխայի ծնելիության դեպքում դրամական օգնություն տրամադրվում է Սոցիալական ծառայության գործակալության համապատասխան տարածքային ստորաբաժանում դիմումի և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման դեպքում։
Ավելի մանրամսն ծրագրերի մասին այստեղ։