
Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն Իմունիզացիայի համաշխարհային շաբաթվա շրջանակներում երկրի բնակչությանը ևս մեկ անգամ կոչ է արել պատվաստումներ անել:
Պաշտոնական տվյալներով 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանում կարմրուկով հիվանդության 3 172 դեպք է գրանցվել: Այս տվյալները գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը: Ինֆեկցիոնիստների համոզմամբ, կարմրուկի համաճարակի դադարեցումը հնարավոր է միայն զանգվածային պատվաստումների միջոցով:
Առողջապահության նախարարի խոսքերով պատվաստում է անցել 120 հազար մարդ, սակայն սա բավարար չէ․ նախարարությունն այս տարվա ծրագրում 300 հազար մարդու պատվաստում է նախատեսել:
Հիշեցնենք, կառավարության որոշմամբ կարմրուկի դեմ պատվաստումներն իրականացվում են անվճար:aliq.ge