Նինոծմինդա-Բավրա մայրուղին ասֆալտապատվում է

Նինոծմինդա-Բավրա մայրուղին ասֆալտապատվում է

Արդեն 10 օր է սկսվել են Նինոծմինդա-Բավրա մայրուղու վերականգնման աշխատանքները:

Ներկայումս տարվում են ասֆալտի հին շերտի հեռացնելու աշխատաանքները, որպեսզի ասֆալտը նորացվի:

Աշխատանքներն իրականացվում են «Ջավախավտոգզա» ճանապարհաշինարարական ընկերության կողմից: Կվերանորոգվի 98-112 կմ ճանապարհ: Վերականգնման աշխատանքները սկսվել են 2018 թ-ի օգոստոսից, Նինոծմինդայի մունիցիպալիտեի Օրլովկա գյուղից:

Ներկա պահին վերանորոգման աշխատանքները սկսվել են Նինոծմինդա-Բավրա մայրուղու հատվածում: Հեռացվել է հին, ասֆալտը եւ շուրջ մեկ մետրի հող: Մանրախիճը լցվելուց եւ բարձրանալուց հետո այն կծածկվի ասֆալտով: Այս երկամյա ծրագրի մրցույթը շահել է «Սակմիլսադենմշենի» ընկերությունը `12 000 000 լարիի դիմաց:

2018-2019 թթ. ծրագրի համաձայն, նախատեսվում է 14 կմ 600 մետր ճանապարհի ասֆալտապատում: Բնակավայրերում կկառուցվեն մայթեր եւ ջրտար առվակներ: Ինչպես տեղեկացանք, «Սակմիլսադենմշենի» ընկերության Sտնօրեն Ավթանդիլ Լոմբաձյից, նախագիծը հաշվի է առել այս ուղղությամբ երթեւեկող թե՛ բեռնատարները թե՛ կլիմայական պայմանները: Ընկերությունը պարտավոր է երկու տարվա ընթացքում վերահսկել ճանապարհը եւ վնասվելու դեպքում վերանորոգել այն:

Նինոծմինդա-Բավրա մայրուղու 25-կիլոմետրանոց հատվածը Վրաստանը Հայաստանի հետ կապող հիմնական ճանապարհն է: Այս ճանապարհով անցնում են ծանր բեռնատարներ, ինչպես նաեւ տարբեր տիպի տրանսպորտային միջոցներ: Ճանապարհը անցնում է Նինոծմինդա քաղաքով, Գորելովկա եւ Ժդանովական գյուղերով:

Ճանապարհի ասֆալտապատումը նախատեսվում է ավարտին հասցնել 2019 թ. նոյեմբերին: