Աջարիայի շրջանում ավտոճանապարհային պատահարի հետևանքով զոհվել է երկու մարդ և տուժել՝ չորսը:
Ինպես տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, ավտովթարը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ Քեդայի մունիցիպալիտետի Վաիո գյուղում: Թեթև մարդատար ավտոմեքենան գլորվել է ձորը:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Նրանց առողջական վիճակը կայուն է:
Ավտովթարի պատճառները դեռևս հայտնի չեն:
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, հետաքննությունն ընթանում է ՔՕ-ի 276-րդ հոդվածով:1tv.ge