«Շերեմետեւոյում» ավիաղետի ժամանակ բոլոր զոհվածների դիերը օդանավից հանվել են

«Շերեմետեւոյում» ավիաղետի ժամանակ բոլոր զոհվածների դիերը օդանավից հանվել են

Օպերատիվ ծառայությունները «Շերեմետեւո» օդանավակայանում վթարային վայրէջքի ժամանակ այրված Sukhoi Superjet 100 օդանավից հանել են բոլոր զոհվածների դիերը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններից:

«Այս պահին հանվել է 41 մարմին, որոնց մեծ մասը տեղափոխվել է Մոսկվայի դատական փորձաքննության դիահերձարան՝ ճանաչման եւ փորձաքննության անցկացման համար»,- ասել է աղբյուրը:

Կիրակի երեկոյան Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող «Աէրոֆլոտ» ավիաընկերության Sukhoi Superjet 100 օդանավը, որում եղել էր 78 մարդ, վթարային վայրէջք էր կատարել եւ այրվել: Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 41 մարդ: Ռուսաստանի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ հոսպիտալացվել է 6 մարդ:news.am