Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի թիվ 2 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները այցելեցին Նինոծմինդայի համայնքային ռադիո եւ շնորհավորեցին լրագրության օրվա կապակցությամբ:
Աշակերտները ծանոթացան «NOR» ռադիոյի լրագրողների աշխատանքին, ինչպես նաեւ 100.1 FM հաճախականության ուղիղ հեռարձակման աշխատանքին:
«NOR»ռադիո աշախտակիցները տնօրենի հետ մեկտեղ աշակերտներին ցուցադրեցին ռադիոյի բոլոր գործողությունները: Աշակերտների հետ ներկա էր Քաղաքացիական կրթության ուսուցիչ Լալազար Արոյանը:
Երեխաները հետաքրքրությամբ լսեցին ռադիոյի գործունեության մասին, եւ տվեցին իրենց հետաքրքրող հարցեր:
Մամուլի ազատության համաշխարհային օրը ամենամյա հիշեցում է միջազգային հանրությանը, որ մամուլի ազատությունը եւ խոսքի ազատությունը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված հիմնարար իրավունքներն են: Մենք պետք է պաշտպանենք այդ իրավունքները, քանի որ դրանք կազմում են ժողովրդավարության հիմքը եւ իրական ազդեցություն ունեն աշխարհի մարդկանց կյանքի վրա:
Ազատ մամուլի եւ տեղեկատվության մատչելիությունը նպաստում է զարգացման խնդիրների լուծմանը, հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: Այսպիսով, մարդիկ հնարավորություն ունեն ակտիվ մասնակից դառնալ սոցիալ-քաղաքական գործընթացներում եւ ինքնուրույն որոշել իրենց ճակատագիրը: Բայց դա հնարավոր է միայն հուսալի տեղեկատվության ազատ հասանելիությամբ:
Գլխավոր ասամբլեան փոխանցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունների կողմից արտահայտված ցանկությունը մայիսի 3-ը որպես մամուլի ազատության միջազգային օր: Տոնակատարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի աշխատանքի արդյունքն է: Տոնի հաստատումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի աշխատանքի արդյունքն է: